ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Թալան Երևանի Մետրոպոլիտենում

Թալան Երևանի Մետրոպոլիտենում
12.10.2024 | 20:45

Երևանի մետրոպոլիտենի տոմսն արժի 100 ՀՀ դրամ:

ՈՒղևորները տոմսը գնում են կամ մետրոպոլիտենի աշխատակիցներից, կամ Telcell-ի տերմինալներից:

Ընդ որում, մետրոպոլիտենի աշխատակիցները ևս վաճառում են Telcell-ից գնած ուղևորատոմսերը: Վերջիններիս պատուհանների առջև միշտ հերթ է: Այդ իսկ պատճառով, շատ ուղևորներ պատրաստակամ են ռիսկի դիմել և ուղևորատոմս անմիջապես Telcell-ի տերմինալից գնել:

Ցավոք, ռիսկն արդարացված չէ: Telcell-ի տերմինալից ուղևորատոմս գնել ցանկացողները շատ անգամ մնում են առանց տոմսի, առանց գումարի և քայքայված նյարդերով:

Երեկ ժամը 19:30-ի սահմաններում, միգուցե` այդ ժամից սկսած, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի Telcell-ի տերմինալները «որոշեցին» հարստանալ ՀՀ հարկատուների հաշվին` ընդունում էին գումարը, սակայն ուղևորատոմս չէին տրամադրում: Թալանում էին, էլի:

Մետրոպոլիտենի աշխատակիցներն ասում էին, որ Telcell-ի հետ որևէ առնչություն չունեն, պատասխանատու չեն և խորհուրդ էին տալիս իրենցից գնել այդ նույն Telcell-ի վաճառած ուղևորատոմսերը:

Միայն երեկ ժամը 19:30-ի սահմաններում տասնյակ ՀՀ հարկատուներ թալանվեցին:

Telcell-ը հարստացավ: Ենթադրաբար` հարստացավ նաև Երևանի քաղաքապետարան-ը:

Եվ, ուրեմն, ինչպես ասում է Փաշինյան Նիկոլը (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան) եկեք խմենք ՀՀ հարկատուների կենացը և ցանկանանք, որ վերջիններս միշտ թալանվեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3219

Մեկնաբանություններ